‘«Ազգային ճակատը» դադարեցրել է Լը Պենի անդամակցությունը’

1285

‘

Ֆրանսիական ծայրահեղ-պահպանողական «Ազգային ճակատ» կուսակցությունը դադարեցրել է կազմակերպության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենի անդամությունն այն սկանդալից հետո, որը ծագել է մամուլում նրա հայտնած մտքերի, ինչպես նաև՝ հարազատ դստեր՝ Մարին Լը Պենի հետ թշնամության պատճառով:

Կուսակցության գործադիր մարմնի կարգապահական նիստը գումարվել է այն բանից հետո, երբ 86-ամյա Լը Պենը կրկնել է իր կարծիքը Հոլոքոստի մասին՝ պնդելով, որ դա ընդամենը «մի դրվագ է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ»:

Լը Պենը «Ազգային ճակատը» հիմնադրել է 1972 թ. և կուսակցությունը ղեկավարել է մինչև 2011 թ.: Նա հրաժարվել է ներկայանալ կուսակցության գործկոմի նիստին և լրագրողներին հայտարարել է, որ իրենից իր ընտանիքն է երես թեքել:

Կարգապահական նիստում նրա դուստրը՝ Մարին Լը Պենը, հայտարարել է, որ իր հայրն այլևս իրավունք չունի հանդես գալ «Ազգային ճակատի» անունից:

Ժան-Մարի Լը Պենը զայրույթով է արձագանքել դստեր որոշմանը, նրան դավաճան ու հանցագործ է անվանել և Մարինին կոչ է արել ամուսնանալ, որպեսզի այլևս չկրի իր ազգանունը: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ժնևում մեկնարկում են խորհրդակցություններ՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Հիլարի Քլինթոնը դեմոկրատների նախընտրելի թեկնածուն է մնում’