‘Ազգային փոխադրողները սնանկանում են, ուղեւորահոսքն՝ ավելանում ‘

851

2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Ինչպես հաղորդում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22–ին լրացավ ընդամենը վերջերս ազգային ուղեւորափոխադրողի կարգավիճակը ստանձնած «Էյր Արմենիա» ավիաընկերության ուղևորափոխադրումների իրականացման մեկ տարին, որի առնչությամբ ընկերությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր, թե ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ: 

Իսկ մինչ այդ էլ՝ 2013-ի ամռանը պաշտոնապես սնանկացավ նախորդ ազգային ուղեւորափոխադրողը՝ «Արմավիան»: 

Նախորդ հոդվածը‘Ուրանային կրքեր ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները աճել են ‘