Իտալիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի Ազգերի լիգայի Եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում իսպանացիները մրցեցին Եվրոպայի չեմպիոն Իտալիայի թիմի հետ։
Միլանում տեղի ունեցացած խաղում 2։1 հաշվով հաղթեց Լուիս Էնրիկեի գլխավորած Իսպանիայի թիմը։
17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա վինգեր Ֆերան Տորեսը։
Գոլային փոխանցումը կատարեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» 24-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։
42-րդ րոպեին Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց իտալացիների 34-ամյա խաղացող, «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։
Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին Տորեսը դարձյալ Օյարսաբալի փոխանցումից հետո ձեւակերպեց դուբլ։
83-րդ րոպեին «Ռոմայի» 25-ամյա կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի փոխանցումից հետո կրճատեց տարբերությունը, սակայն ավելին անել իտալացիները չկարողացան եւ կխաղան երրորդ տեղի համար խաղում:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հոկտեմբերի 7-ին Թուրինում կվիճարկեն Բելգիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։
Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ
Իտալիա — Իսպանիա՝ 1։2 (տեսանյութ)
Լորենցո Պելեգրինի, 83 — Ֆերան Տորես, 17, 45+2
Հեռացում՝ Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), 42, երկրորդ դեղին քարտ