Ազգերի լիգայի A լիգայի երրորդ խմբի վերջին տուրում Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը հյուրընկալվեց հունգարացիներին եւ վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով։
Իտալիան 11 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց փլեյ-օֆֆի չորս ուղեգրերից մեկը։ Հունգարիան երկրորդն է՝ 10 միավոր։
Դեռ նախորդ տուրում տեղը A լիգայում կորցրած Անգլիայի հավաքականն ընդունեց Գերմանիայի հավաքականին եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3։
Գերմանիան 7 միավորով նախավերջինն է, Անգլիան զբաղեցրեց վերջին տեղը՝ 3 միավոր։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգրեր էին նվաճել Նիդեռլանդների եւ Խորվաթիայի հավաքականները։ Վերջին ուղեգիրը կվիճարկեն Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները։
Ազգերի լիգա, 6-րդ տուր
A լիգա, երրորդ խումբ
Հունգարիա — Իտալիա՝ 0:2 (տեսանյութ)
Ջակոմո Ռասպադորի, 27, Ֆեդերիկո Դիմարկո, 52
Անգլիա — Գերմանիա՝ 3:3 (տեսանյութ)
Լյուկ Շոու, 72, Մեյսոն Մաունթ, 75, Հարի Քեյն, 83, 11մ — Իլկայ Գյունդոգան, 52, 11մ, Կայ Հավերց, 67, 87