‘Ազգերի Լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Մակեդոնիայի ընտրանուց (տեսանյութ)’

1243

Սկոպյեյի «Ֆիլիպ II» մարզադաշտում ավարտին մոտեցավ Ազգերի Լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը:

Խաղի 13-րդ րոպեին տանտերերի հարձակվող Գորան Պանդևը դիպուկ իրացրեց մրցավարի նշանակած 11-մետրանոցն ու առաջ մղեց իր ընտրանուն: Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստները ոչինչ չկարողացան անել հաշիվը հավասարեցնելու համար: Ավելին՝ 59-րդ րոպեին Պանդևը դուբլի հեղինակ դարձավ և անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Մակեդոնիայի ընտրանուն:

Այս հանդիպումից հետո D դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով վստահորեն գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը: Մեր ընտրանին ունի 3 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Հավելենք, որ խմբի մյուս՝ Լիխտեյնշտեյն — Ջիբրալթար հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 

 

 

ՄԱԿԵԴՈՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 2-0 (1-0)  
1-0՝ Էզգյան Ալիոսկի 14՛ (11մ), 2-0՝ Գորան Պանդեվ 59՛
ՄԱԿԵԴՈՆԻԱ. 12.Ստոլե Դիմիտրեվսկի, 5.Կիրչե Ռիստեվսկի, 6.Musliu, 8.Էզգյան Ալիոսկի, 13.Ստեֆան Ռիստովսկի, 14.Ստեֆան Սպիրովսկի, 15.Էգզոն Բեյտուլայ, 20.Էնիս Բարդի (15.Բոբան Նիկոլով, 74), 21.Elmas, 7.Իվան Տրիչկովսկի (7.Ալեկսանդար Տրայկովսկի, 57), 10.Գորան Պանդեվ (15.Իլյա Նեստորովսկի, 69)
ՀԱՅԱՍՏԱՆ. 16.Արամ Հայրապետյան, 2.Հայկ Իշխանյան, 3.Վարազդատ Հարոյան, 13.Անդրե Կալիզիր, 19.Հովհաննես Համբարձումյան, 6.Կառլեն Մկրտչյան, 9.Գոռ Մալաքյան (23.Արաս Օզբիլիս, 68), 18.Հենրիխ Մխիթարյան, 10.Գեւորգ Ղազարյան, 20.Տիգրան Բարսեղյան (11.Արթուր Սարկիսով, 77), 22.Սարգիս Ադամյան (8.Մարկոս Պիցելի, 46)
Զգուշացում՝ Բոբան Նիկոլով 84՛ (Մ), Տիգրան Բարսեղյան 43՛ (Հ), Արթուր Սարկիսով 80՛ (Հ) ; Մրցավար՝
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
54 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 46
10 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (2)
18 ՏՈՒԳԱՆՔ 23
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
4 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4

 

Նախորդ հոդվածը‘Կլոպ. Երդվում եմ՝ Գերմանիայի հավաքականը նախկինի պես ուժեղ կլինի’
Հաջորդ հոդվածը‘Ազգերի լիգա. Ֆրանսիան հաղթեց Հոլանդիային (տեսանյութ)’