‘
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումներին:
Հայաստանի ազգային հավաքականն ընտրական փուլում ուժերը կչափի Լիխտենշտեյնի, Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ:
Հայտացուցակում տեղ են գտել հետևյալ 24 ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Անատոլի Այվազով, «Բանանց»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արարատ Մոնրոյ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Անդրե Չալըշըր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)
Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Արաս Օզբիլիս, «Վիլլեմ II» (Հոլանդիա)
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»
Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյանը, Հովհաննես Համբարձումյանը և Յուրա Մովսիսյանը ակումբ չունենալու պատճառով հավաքական չեն հրավիրվել:
Վնասվածքների պատճառով կազմից դուրս են մնացել Ռուսլան Կորյանը, Էդգար Բաբայանը և Պետրոս Ավետիսյանը, ինչպես նաև Կամո Հովհաննիսյանը, ով կույր աղիքի վիրահատությունից հետո դեռ ապաքինվում է:
‘