‘
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի 1-ին խմբում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Հոլանդիայի հետ:
Դեշամի ֆուտբոլիստները կարողացան հաջողության հասնել 2:1 հաշվով: Աշխարհի չեմպիոնների կազմում գոլի հեղինակ դարձան Մբապեն և Ժիրուն: «Նարնջագույններից» միակ գնդակը խփեց Բաբելը
Այս խաղից հետո Ֆրանսիան խմբում վաստակում է 4 միավոր ու գլխավորում մրցաշարային աղյուսակը: Գերմանիան 1 միավորով երկրորդն, իսկ Հոլանդիան առանց միավորի զբաղեցնում է 3-րդ տեղը:
| ՖՐԱՆՍԻԱ-ՀՈԼԱՆԴԻԱ | 2-1 (1-0) |
| 1-0՝ Կիլիան Մբապե 14՛, 1-1՝ Ռայան Բաբել 67՛, 2-1՝ Օլիվյե Ժիրու 75՛ |
| ՖՐԱՆՍԻԱ. 16.Ալֆոնս Արեոլա, 2.Բենժամեն Պավար, 4.Ռաֆայել Վարան, 5.Սամյուել Յումտիտի, 21.Լուկաս Էրնանդես (22.Բենժամեն Մենդի, 62), 6.Պոլ Պոգբա, 13.Նգոլո Կանտե, 14.Բլեզ Մատուիդի, 7.Անտուան Գրիզման (15.Սթիվեն Նզոնզի, 81), 9.Օլիվյե Ժիրու (11.Ուսման Դեմբելե, 89), 10.Կիլիան Մբապե |
| ՀՈԼԱՆԴԻԱ. 1.Յասպեր Սիլեսեն, 2.Կենի Տետե (12.Դերիլ Յանմատ, 82), 3.Մաթեյս դե Լիգտ, 4.Վերջիլ վան Դեյկ, 5.Դեյլի Բլինդ, 6.Դեւի Պրեպեր, 7.Ֆրենկի դե Յոնգ, 8.Ջորջինո Վեյնալդում (20.Ռուդ Վորմեր, 76), 9.Կվինսի Պրոմես, 11.Ռայան Բաբել (19.Լյուկ Դե Յոնգ, 88), 10.Մեմֆիս Դեպայ |
| Զգուշացում՝ Անտուան Գրիզման 56՛ (Ֆ), Բենժամեն Պավար 80՛ (Ֆ) ; Մրցավար՝ |
| ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
| 52 | ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % | 48 |
| 14 (8) | ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) | 7 (2) |
| 8 | ՏՈՒԳԱՆՔ | 12 |
| 4 | ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ | 2 |
| 2 | ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ | 1 |
‘