‘
Մոսկվայում Շառլ Ազնավուրի համերգի կազմակերպիչները պատրաստ են կազմակերպել նաև շանսոնյեի և 73-ամյա «Լիդա տատիկի» հանդիպումը, սակայն թոշակառու կինը, որ Рунет-ում հայտնի է դարձել ֆրանսիական երգերի նկատմամբ իր սիրով, դեռ չի համաձայնել գալ համերգին, РИА Новости-ին տեղեկացրել է Ռուսաստանում Ազնավուրի մամլո խոսնակ Քրիստինա Սարգսյանը:
Ավելի վաղ լրագրող Ալեքսանդր Չեռնիխը Facebook-ի իր բլոգում տեղադրել է Ազնավուրի երկրպագու «Լիդա տատիկի» տեսահոլովակը, որտեղ նա մետրոյում կատարում է շանսոնյեի երգերից մեկը: Բլոգերների ակտիվության շնորհիվ այդ պատմությունը հասել է Ազնավուրի մոսկովյան համերգի կազմակերպիչներին և հենց Ազնավուրին:
«Շառլ Ազնավուրը շատ տպավորված է, նա պատրաստ է համերգից հետո հանդիպել Լիդիա Իվանովնայի հետ, շփվել, լուսանկարվել հետը: Համերգի կազմակերպիչները խոստացել են նրան տոմս տրամադրել, սակայն առայժ Լիդիա Իվանովնան, որին հաջողվել է գտնել, չի համաձայնում գալ համերգի, նա ամաչում է»,- տեղեկացրել է Քրիստինա Սարգսյանը:
Իր բլոգում Չեռնիխը գրել է, որ հույսը չի կտրում, թե կհամոզի համեստ թոշակառուին՝ հանդիպել իր կուռքի հետ: Փոխանցում է ria.ru-ն:
‘