‘
Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ թուրքական բուլվարային թերթին հարցազրույց չի տվել: «Ես «Փոստա»-ին հարցազրույց չեմ տվել եւ վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայով», — գրել է Ազնավուրը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունն է հերքում տարածել՝ հայտարարելով, որ դեսպան Ազնավուրը թուրքական թերթին հարցազրույց չի տվել: Խոսքը վերաբերում է թուրքական բուլվարային թերթում հրապարակված, Ազնավուրին վերագրվող հարցազրույցին, որտեղ իբր շանսոնյեն մի շարք հայտարարություններ է անում, մասնավորապես՝ նշում է, թե իր գործողություններում հաշվի չի առնում ո՛չ ՀՀ իշխանությունների հրահանգները, ո՛չ սփյուռքի ներկայացուցիչների տեսակետները:
‘