‘Ազնիվ ընդվզման հողի վրա կարող է վառ գույներով ծաղկել ազգայնականության ծաղիկը’

974

Քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Քանի որ Սերժի պարտության, Րաֆֆու հաղթանակի և չընտրությունների հետ կապված, կարծես, բոլոր հարցերը փակված են. ասեմ։ Բնականաբար, ես Րաֆֆուն չեմ ընտրել, երբեք, կյանքում չեմ ընտրելու, ու պատճառը անձնական անտիպատիան չէ բնավ։ Պատճառը՝ ես եմ, իմ համոզմունքները ու այն խորագույն գաղափարական տարաձայնությունները, որ գոյություն ունեն։ Կներեք, բայց Արևմտյան Հայաստան-Ջավախք-Նախիջևան-Բարև-Արև և այլն, իմ «թեմաները չեն» ու հենց հակառակը։ Ես դրանց մեջ իմ տեսակի ու նաև մեր երկրի հանդեպ մեծագույն վտանգ եմ զգում։ Խնդրում եմ, սխալ չմեկնաբանել։ Ես չեմ հերքում Րաֆֆու ընտրված լինելու փաստը, ես երկու ձեռքով կողմ եմ բողոքի ու անհնազանդության ակցիաներին, վստահ եմ նոր ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մեջ, ԲԱՅՑ չեմ կարող մտավախությունս չարտահայտել, որ այս ազնիվ ընդվզման հողի վրա կարող է վառ գույներով ծաղկել ազգայնականության ծաղիկը։ Րաֆֆու հռետորաբանությունը, եթե ուշադիր լսեք, շատ ավելի նացիոնալիստական է, քան՝ ժողովրդավարական։ Ես գիտեմ, որ «քաղաքագիտական ու քաղ. Տեխնոլոգիական» շրջանակներում անընդհատ շրջանառվում է այն գաղափարը, որ հայ ժողովուրդը բացի «ազգայինից», ուրիշ ոչինչի համար կռիվ տվող չի (բազմաթիվ օրինակներ են բերվում)։ Բայց սա վտանգավոր խորհուրդ է, ես կարծում եմ, և այդ է պատճառը, որ որոշել եմ այս մասին բարձրաձայնել։ Ահա»։

Նախորդ հոդվածը‘Դասադուլավորները բողոքի ակցիա են իրականացնում ԿԸՀ շենքի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ը հրաժարվեց չեղյալ համարել Սերժ Սարգսյանի գրանցումը’