‘«Ազնվության կոչ…»’

1228

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքում գրում է.

Ազնվության կոչ…

Նրանք, ովքեր քար են շպրտում ընդդիմության կողմ, պետք է տղամարդկություն ու ազնվություն ունենան ընդունելու, որ իրենց նպատակների մեջ ամենևին չեն մտնում գործող իշխանություններից ազատվելն ու իրավական Հայաստան ձևավորելը: Նրանց նպատակը ամեն կերպ այդ գործին խոչընդոտելն ու Սերժ Սարգսյանի հանցախմբի անվտանգության ու վերարտադրության երաշխիքներ ապահավելն է:

Նրանք, ովքեր խոսքով ու գործով իրենց հռչակել են արևմտամետ` հակահյուսիս, ազնվություն պետք է ունենան և խոստովանեն, որ նրանց պայքարը ոչ թե Ռուսական գաղութացման դեմ է, այլ հանուն Արևմտյան գաղութացման է,որովհետև բազմիցս է ապացուցվել, որ Սերժ Սարգսյանի հետ ցանկացած ինտեգրում հավասարազոր է անկախության կորստի: Ուստի արևմտամետները պետք է ընդունեն, որ նրանց համար վիճելի է ոչ թե ինքնիշխանության կորուստը, այլ ինքնիշխանության կորստի ձևը:

Եվ վերջապես, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս ազնվություն ունենանք և խոստովանենք, որ ստեղծված իրավիճակում մեղավոր է յուրաքանչյուրս, ինչը ենթադրում է պատասխանատվության գիտակցում և իրավիճակը շտկելուն ուղղված միասնական ջանքեր` մոտ ապագայում Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ համազգային ընդվզման կազմակերպման ձևով:

Նախորդ հոդվածը‘«Արցախբանկը» խոստացել է լուծել Տոնուսից խաբված բնակիչների խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբայրը նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան’