Ինչպես իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն չի եղել մարդասիրական միջանցքի վերաբերյալ՝ «Ազովստալի» տարածքից քաղաքացիական անձանց ելքը կազմակերպելու համար։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «տեղական ժամանակով ժամը 14․00-ից «Ազովստալից» մարդասիրական միջանցք կբացվի քաղաքացիական անձանց համար, որոնց վերաբերյալ հայտ է ներկայացրել Կիևը»։
Սակայն ուկրաինական կողմը հայտարարել է, որ մարդասիրական միջանցքի մասին պայմանավորվածությունը պետք է փոխադարձ լինի, դա չպետք է լինի միակողմանի որոշում։
Վերեշչուկի խոսքով՝ ուկրաինական կողմը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշին՝ խնդրելով հանդես գալ որպես նման մարդասիրական միջանցքի նախաձեռնող և երաշխավոր։
Փոխանցում է BBC-ն։