‘
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական օկուպացիայի դիմաց, որպես փոխհատուցում՝ Գերմանիան իրենց պարտք է առնվազն 279 մլրդ եվրո:
Աթենքն այդ գումարը նշել է պաշտոնական հաշվարկներ կատարելուց հետո, սակայն Բեռլինը պնդում է, որ այդ հարցը տարիներ առաջ իրավաբանորեն կարգավորվել է:
Դիտորդները Հունաստանի ձախ արմատական կառավարության ֆինանսական այս նկրտումները բացատրում են նրանով, որ մոտենում է հսկայական պարտքերի մարման ժամկետը:
Փոխհատուցման հարցն առաջին անգամ բարձրացրել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ այս տարվա մարտին Բեռլին կատարած այցի ընթացքում:
1960 թ. Բեռլինը, որպես փոխհատուցում, Աթենքին վճարել է 115 մլն գերմանական մարկ: Սակայն Աթենքի կարծիքով՝ այդ գումարը չի ծածկում այն վնասները, որ կրել են Հունաստանի ենթակառուցվածքները: Փոխանցում է BBC-ն:
‘