‘Աթենքում Իսրայելի դեսպանատան մոտ անհայտ անձը ավտոմատից կրակահերթ է բացել’

546

Ոստիկանությունը հետաքննում է Հունաստանի մայրաքաղաքում՝ Իսրայելի դեսպանատան մոտ, հրաձգության միջադեպը, որի արդյունքում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Լրատվական գործակալության տվյալներով՝ կրակողն անհայտ տղամարդ է եղել, որը մոտոցիկլետով անցել է դեսպանատան մոտով: Ականատեսները վկայել են, որ նա կրակել է ավտոմատ զենքից, ենթադրաբար՝ Կալաշնիկովի ավտոմատից: Հունական ոստիկանությունը դա որակել է ահաբեկչություն:

Անցած երեքշաբթի Նյու Յորքի Բրուքլինի շրջանում մի տղամարդ սինագոգում դանակով հարձակվել էր իսրայելցի ուսանողի վրա: Ոստիկանը գնդակահարել էր հարձակվողին, իսկ ուսանողը պարանոցի շրջանում դանակի հարվածից վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Ականատեսների վկայությամբ՝ հանցագործը հակահրեական կոչեր էր հնչեցրել և սպառնացել սինագոգում հավաքվածներին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վ.Կարապետյանը՝ Երանոսյանին. Այս հայտարարություն անողը վախկոտ, խղճուկ մի «սերժանտ է» ‘
Հաջորդ հոդվածը‘Կրասնոդարում ոստիկանները ծնունդ են ընդունել տրոլեյբուսի կանգառում’