«Աթլետիկը» պարտության մատնեց «Ալմերիային» եւ հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)

160

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Աթլետիկը» Բիլբաոյում ընդունեց «Ալմերիային» եւ պարտության մատնեց 4:0 հաշվով։

Մրցակցի դարպասը գրավեցին Գանան ներկայացնող հարձակվող Ինյակի Ուիլյամսը, իսպանացի կիսապաշտպաններ Օյան Սանսետն ու Միկել Վեսգան եւ իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը։

«Աթլետիկը» 16 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ալմերիան» 17-րդն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» — «Ալմերիա»՝ 4:0 (տեսանյութ)

Ինյակի Ուիլյամս, 10, Օյան Սանսետ, 17, Նիկո Ուիլյամս, 62, Միկել Վեսգա, 84, 11մ

Նախորդ հոդվածըՄայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հաղորդագրությունը
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիին» պարտք է 52 միլիոն եվրո