Մադրիդի «Աթլետիկոն» Լա լիգայի 22-րդ տուրում ընդունեց «Վալենսիային» և հաղթանակի հասավ 2-0 հաշվով:
Գոլով աչքի ընկան Սամուել Լինոն ու Մեմֆիս Դեպայը՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ խաղակեսերում:
«Աթլետիկոն» միավորների քանակը հասցրեց 44-ի և լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «Բարսելոնային»՝ երրորդն է, «Վալենսիան» 32 միավորով 8-րդն է:
Լա լիգա, 22-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» — «Վալենսիա»՝ 2-0 (տեսանյութ)
Սամուել Լինո, 45+4, Մեմֆիս Դեպայ, 57