Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել «Բարսելոնայի» 35-ամյա իսպանացի պաշտպանին, հաղորդում է Sport.es-ը։
Ժերար Պիկեն դժգոհ է իսպանացի Չավիի գլխավորած թիմում խաղաժամանակ չստանալուց եւ ցանկանում է փոխել թիմը։ Այս մրցաշրջանում Պիկեն մասնակցել է մեկ հանդիպման Իսպանիայի առաջնությունում եւ մեկ խաղակեսի Չեմպիոնների լիգայում։
Պիկեն պատրաստ է խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Transfermarkt-ը Պիկեի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։