«Աթլետիկո» — «Մանչեսթեր Յունայթեդ», «Բենֆիկա» — «Այաքս»․ առանց հաղթողների (տեսանյութ)

579

Չեմպիոնների լիգայում ավարտվեցին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի 1։1 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանական թիմի պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմին պարտությունից փրկեց Շվեդիան ներկայացնող հարձակվող Էնթոնի Էլանգան։

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկան» Լիսաբոնում հյուրընկալեց Ամստերդամի «Այաքսին»։ Այս խաղում եւս գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

Հոլանդական թիմից աչքի ընկան սերբ հարձակվող Դուշան Տադիչն ու կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերը, որը նաեւ ինքնագոլի հեղինակ դարձավ։ «Բենֆիկային» պարտությունից փրկեց ուկրաինացի հարձակվող Ռոման Յարեմչուկի գոլը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 15-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Աթլետիկո» (Իսպանիա) — «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1։1 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 7 — Էնթոնի Էլանգա, 80

«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Այաքս» (Նիդեռլանդներ)՝ 2։2 (տեսանյութ)

Սեբաստիեն Ալեր, 25, ինքնագոլ, Ռոման Յարեմչուկ, 72 — Դուշան Տադիչ, 18, Սեբաստիեն Ալեր, 29

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Հակիրճ մտորումներ մտահոգիչ զարգացումների առիթով
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլի» տպավորիչ հաղթանակը՝ 6։0 (տեսանյութ)