‘ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում շուրջ 100 օրինագիծ է ընդգրկված’

670

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով, տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված շուրջ հարյուր օրինագծի քննարկում: Քննարկման եւ քվեարկության են դրվելու մասնավորապես, ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին օրինագիծը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, զինծառայությունից խուսափած անձանց մասին օրինագիծը եւ այլն:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. «Տոնածառներ» Փակ շուկայի «ճակատին»’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ցուցարարները պատրաստվում են իրավապահների գրոհին. Տեսանյութ’