‘ԱԺ դիմաց բողոքող առևտրականների թիվը գնալով մեծանում է’

1902

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխման դեմ բողոքող առևտրականները այսօր բողոքի ցույց են անում Ազգային ժողովի դիմաց:

Ցուցարարների թվում են Երևանի «Ֆիրդուսի», «Հայրենիք» տոնավաճառների, Վարդանանց փողոցի տնտեսական շուկայի (Գնունու) առևտրականները, ինչպես նաև՝ «Բաղնիքի» ոսկու շուկայի աշխատակիցները՝ չնայած շուկայի սեփականատեր Վաղարշակ Աբրահամյանը օրերս սպառնում էր ջարդուփշուր անել վաճառակետերը:

iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցարարների թիվը գնալով մեծանում է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթից Երևանի մի շարք առևտրի կետերի տնտեսվարողներ բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, համաձայն որի՝ շրջանառության հարկը 3%-ից նվազում է մինչև 1%, փոխարենը՝ մանր առևտրականները պարտավորվում են վաճառված ապրանքի մասին փաստաթղթային տեղեկություն տրամադրել հարկային մարմիններին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նպատակը «խոշորների դեմ պայքարն է»: Մինչդեռ ՓՄՁ ներկայացուցիչները նշում են, որ խոշոր ներկրողները կարողանում են հարկերից և մաքսերից խուսափել և ապրանքների վերաբերյալ փաստաթուղթ չներկայացնել, արդյունքում՝ տուժելու են հենց մանր տնտեսվարողները: 

Նախորդ հոդվածը‘Հատվածական սկզբունքայնություն’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ումի՞ց եք վիրավորվել… Սերժիկ Սարգսյանի՞ց’