‘ԱԺ «Ելք» խմբակցության երեք պատգամավորներ ձերբակալված են’

2514

 Ձերբակալվել են «Ելք» խմբակցության երեք պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը։ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը Երեւանի ոստիկանության Շենգավիթի բաժնում են։ Ըստ տեղեկությունների՝ նրանք վնասվածքներ չունեն, իսկ Նիկոլ Փաշինյանի վիճակի ու գտնվելու վայրի մասին առայժմ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ՀՀԿ ղեկավարի եւ ԱԺ «Ելք» խմբակցության նախագահի չկայացած բանակցությունից եւ Սերժ Սարգսյանի բացահայտ սպառնալիքից կարճ ժամանակ անց Երեւանի Արցախի փողոցում ոստիկանները բիրտ ուժ եւ հատուկ միջոցներ կիրառեցին եւ հենց այդտեղից էլ տարան քաղաքացիական անհնազանդությունը համակարգողներին։

 

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն «Արսենալը» գլխավորելուց հետո կփորձի հրավիրել Մեսիին’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարների թիվը բազմապատկվել է, ձերբակալվածների թիվը՝ նույնպես’