‘ԱԺ-ը հաստատեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը ձայների 103/3 հարաբերակցությամբ’

855

Քիչ առաջ ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովի պատգամավորները հաստատել են: Քվեարկությանը մասնակցած 108 պատգամավորներից 103-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ դեմ: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:  

Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին վստահության համար: «Կառուցում ենք մեր Հայաստանը միասին», — հայտարարեց նորանշանակ գլխավոր դատախազը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կառավարությունը զրկվել է ֆինանսավորումից’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոս. Բավական է կարծեք, որ դուք Մարադոնան եք կամ Բեկենբաուերը’