‘
Փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 82 հարց եւ 19 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 84 հարց, այդ թվում` 18 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 4-7-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 4-ի նիստում:
‘