‘
ԱԺ այսօրվա նիստի՝ ԱԺ կայքի կողմից ապահովվող ուղիղ հեռարձակման ժամանակ հետաքրքիր փաստ է արձանագրվել: Կառավարության հետ հարցուպատասխանի եթերը միացվել է միայն այն պահից, երբ ընդդիմադիրները արդեն ավարտած են եղել իրենց հարցապնդումները: Նիստի հեռարձակումը սկսվել է իշխանական պատգամավորների հարցերից: Թե ինչո՞վ էր պայմանավորված այս տարօրինակ հանգամանքը, պաշտոնապես դեռ հայտնի չէ: Չի բացառվում, սակայն, որ հեռարձակումը միտումնավոր է միացվել կեսից՝ ոչ իշխանական պատգամավորների հարցերի հեռարձակումից խուսափելու համար:
‘