‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կարող է անվավեր ճանաչել «գազային համաձայնագրերը» (տեսանյութ)’

1440

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի մեծամասնությունը` Արծվիկ Մինասյանը, Թեւան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Տիգրան Ուրիխանյանը դեկտեմբերի 26-ին հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրել`օրակարգում ներառելով դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում ոչ էլեկտրոնային եղանակով քվեարկության հաշվարկի օրինականության հարցը եւ կազմակերպական այլ հարցեր: iLur.am-ի հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց, որ արտահերթ նիստում հանձնաժողովի ղեկավար կազմի փոփոխություն կարող է տեղի ունենալ:

Պատգամավորը նշեց, որ անկախ այն բանից` հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկա կլինի նիստին, թե ոչ, նիստը կկայանա, քանի որ դրան կմասնակցեն հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Արծվիկ Մինասյանը, հղում անելով Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ ԱԺ կանոնակարգ օրենքին, նշեց, որ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում դեկտեմբերի 23-ի քվեարկության արդյունքները կարող են ճանաչվել անվավեր: Հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման գործընթացն այդ դեպքում կսկվի զրոյից:

Նշենք, որ երեկվա քվեարկությունների հիման վրա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ դեկտեմբերի 2-ին կնքված «գազային» համաձայնագրերը վավերացնող որոշումը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում հաստատվել է ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»’
Հաջորդ հոդվածը‘Տարօրինակ գեղեցկության մրցույթներ’