‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը’

749

Քիչ առաջ մեկնարկած ԱԺ նիստին Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նիստ, որին հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, քարտուղար Թևան Պողոսյանը՝ «Ժառանգությունից»:

Հիշեցնենք, որ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման ժամանակ սկանդալ էր առաջացել, քանի որ ՀՀԿ խմբակցությունը ցանկանում էր հանձնաժողովում մեծամասնություն ունենալ, ինչը սակայն չհաջողվեց, արդյունքում՝ հանձնաժողովը ձևավորվեց հավասար սկզբունքով՝ 6 անդամ ՀՀԿ-ից, 6 անդամ մնացած խմբակցությունից:

Նախորդ հոդվածը‘Կոմպանի. «Մենք «Բարսելոնայից» կոշտ մրցակիցներ ունենք, օրինակ՝ «Սթոք Սիթին»’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը», «Ռոման» ու ևս 5 ակումբ կարող են պատժվել ՖԱԽ-ի կանոնների խախտման համար ‘