‘
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի` ոչ իշխանական խմբակցությունները ներկայացնող 4 անդամները այսօր երեկոյան ժամը 17.30-ին հանդես կգան հայտարարությամբ: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հայտարարությունը վերաբերելու է դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայ-ռուսական «գազային» համաձայնագրերին վերաբերող քվեարկությանը: Հիշեցնենք, որ տեղի ունեցավ ձեռքով քվեարկություն, որի արդյունքները հաշվում էին հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական երեք անդամները: Հաշվիչ հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, հանձնաժողովում են նաեւ նաեւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) եւ Թեւան Պողոսյանը (Ժառանգություն):
‘