‘
2013 թվականի ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում ԱԺ-ում հատուկ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀԿ խմբակցության նախագիծն այսօր՝ մարտի 20-ին ընդունվեց, Ազգային ժողովում: Կողմ քվեարկեց 66, դեմ՝ 6 պատգամավոր: 25 պատգամավոր էլ մնաց ձեռնպահ:
Այսպիսով ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում ԱԺ-ն հատուկ նիստ կանցկացվի:
Ըստ Սահմանադրության, Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում է տեղի ունենում նախագահի երդմնակալության արարողությունը:
‘