‘ԱԺ նիստն ավարտվեց, հաջորդ նիստը՝ վաղը ժամը 12.00-ին’

709

Այսօր ԱԺ-ում քվեարկության պետք է դրվեր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողովին ներկայացրած միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Սակայն քվեարկությունը տեղի չունեցավ, քանի որ աշխատանքային ժամը սպառվեց: Հավանաբար, միջնորդությունը քվեարկության կդրվի վաղվա նիստում, որը կմեկնարկի վաղը, ժամը 12.00-ին:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին վերագրվող հոդվածը կարող է վերագրվել նաև Աղվան Հովսեփյանին. Նիկոլ Փաշինյան’
Հաջորդ հոդվածը‘Մերժվեց ՀԱԿ-ի հերթական օրինագիծը’