‘
Հունիսի 9-ին Ազգային ժողովում կսկսվի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Հիշեցնենք, որ ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 120 հարց, միջազգային 24 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն այսօրվա ԱԺ նիստում:
‘