‘
Դատելով ՀՀ Ազգային ժողովում երեկ տիրող տրամադրություններից՝ օրենսդիր մարմինն առանձնակի փութաջանությամբ է պատրաստվում Մաքսային միություն մտնելու գործընթացին:
Բանն այն է, որ երեկ ԱԺ-ում կայացավ ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի եռահատորյակի շնորհանդեսը: Իսկ գիրքը վերնագրված էր «Հայաստան. հազարամյակների ուղի»: Այլ կերպ ասած՝ ռուս պատգամավորներն արդեն իրենց գրքերի շնորհանդեսն անցկացնում են նաև Հայաստանում: Սակայն սա խորհրդարանի ռուսաֆիկացման միակ արձանագրումը չէր. «Ժողովուրդ»-ի լրագրողը երեկ նկատել է ԱԺ բուֆետի դռան վրա «շողշողացող» ցուցանակը, որն ազդարարում էր. «Այս հինգշաբթի ռուսական խոհանոցի օր է»: «Ինչպես ասում են՝ կեցցե «բորշչը»,-եզրակացնում է թերթը:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
‘