‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը’

734

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը: Կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ՝37-ը: Օրինագիծը նախատեսում է Ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության քննչական մարմինների միավորում: Կառավարությունը մտադիր է հետագայում Միասնական քննչական կոմիտեին միավորել նաեւ մյուս գերատեսչությունների քննչական մարմինները: Որպես նոր կառույցի ղեկավարի պաշտոնի հավակնորդ շրջանառվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը:

 

Նախորդ հոդվածը‘ Մալենա Մարդ. ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Հայաստանը հրաժարվում է «ջրադոլարներից»’