‘
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որից իմանում ենք, որ իշխանությունները նախագահի իրենց թեկնածու Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելու հարցն ԱԺ-ում կքննարկեն մարտի 1-ին:
Դա Բաբլոյանը «հիմնավորել» է նրանով, թե « 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը»:
«2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին»,- հայտարարել է Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ իրականում, ըստ նոր Սահմանադրության, ԱԺ-ն չի կարող նախագահ ընտրել, քանի որ Սահմանադրությունն ուղղակի սահմանում է, որ 4-րդ նախագահին պետք է ընտրի ժողովուրդն՝ ուղիղ քվեարկությամբ:
‘