‘ԱԺ-ն բռնությունները դատապարտելու հարցով արտահերթ նիստ կգումարի’

745

Այսօր 18.30-ին պատգամավորների 1/3-ի ստորագրությունների հիման վրա կմեկնարկի ԱԺ-ը արտահերթ նիստը՝ վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները դատապարտող հայտարարության նախագիծը քննարկելու համար:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն ԱԺ աշխատակազմին է ներկայացրել արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը։

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ-ում 6 խմբակցությունները դռնփակ քննարկում էին անցկացրել, սակայն ՀՀԿ–ն չէր համաձայնել ներկայացրած հայտարարության տեքստին, որտեղ նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջն է եղել։

ԱԺ ոչիշխանական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը առանձին նիստով համապատասխան հայտարարության նախագիծ են մշակել: Միեւնույն ժամանակ, նույն առիթով նախագիծ է ներկայացրել նաեւ ՀՀԿ խմբակցությունը:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Բռնության դեպքերի մտացածին շարժառիթներ ներկայացնելը կարժեզրկի բացահայտումները’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստի հայտարարության նախագիծ՝ ներկայացված 4 ուժերի կողմից ‘