‘ԱԺ-ն Ելիզավետա Դանիելյանին չընտրեց ՍԴ դատավոր’

2247

ԱԺ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Ելիզավետա Դանիելյանին չի ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր:

Ինչպես հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը, քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորներից մասնակցել են 54-ը: Նրանցից 36-ը քվեարկել է կողմ, 17-ը՝ դեմ: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ԵԼՔ եւ «Ծառուկյան» դաշինքները բոյկոտել եւ չեն մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի կողմ քվե։

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի տիկնիկն արժե 11 800 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան արդյո՞ք ԱԱ-2018-ի ֆավորիտն է’