‘ԱԺ-ն ընդունեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը’

779

Այսօր Ազգային ժողովը 71 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց իրենց խմբակցության դիրքորոշումը:

«Որևէ կերպ բնակչության կյանքում որակական փոփոխություն չիրականացնող ու առաջընթաց չապահովող բյուջեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկելու է դեմ»,- հայտարարեց նա:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգաամավոր Հրանտ Բագրատյանը ևս հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու՝ հավելելով, որ չի կարելի այս տեսքով բյուջեն նույնիսկ քվեարկության դնել:

«Դաշնակցություն» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչ ձայներով է ընդունվելու պետբյուջեի նախագիծը՝ 66 կողմ ձայներո՞վ, թե՞ մասնակիցների 50+1 տոկոսով: Աբրահամյանն ասաց՝ մասնակիցների կեսից ավելիի կողմ ձայներով:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու պետբյուջեի նախագծին:

Նախորդ հոդվածը‘Breguet ժամացույցը ռեկորդ է սահմանել Sotheby՝s աճուրդում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳ նախարար. Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը երկրի ապաօկուպացումն է’