‘ԱԺ-ն ընտրեց ԲԴԽ անդամներին’

1610

Հայաստանի խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել է 98-ը։

Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնում՝ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը, հինգերորդ պաշտոնում՝ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը։

Խորհրդի առաջին երեք անդամներն ընտրվել են հինգ, վերջին երկուսը՝ երեք տարի ժամկետով։

 

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Եւ այնուամենայնիվ, գալու է պատասխան տալու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Լարսը բաց է’