‘«ԱԺ-ն թաղ չէ, ԱԺ-ն Թոխմախ չէ». Լրագրողների բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց’

1486

Այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում լրագրողները՝ պահանջելով ԱԺ-ից պատժել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին, որը փետրվարի 19-ին ԱԺ միջանցքում տեսնելով լրագրողների հոսքը ասել էր «էս ինչ նախիր ա», այնուհետև, երբ լրագրողներից մեկը հորդորել էր՝ չվիրավորել իրենց, պատգամավորը զայրացել էր և հայհոյել լրագրողներին Նշենք, որ բողոքի ակցիայի զուգահեռ մեկ տասնյակից ավելի լրագրողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր ստորագրահավաք, որով նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով կպահանջեն քննել Սեդրակյանի վարքը և որոշում կայացնել: Ի դեպ ստորագրահավաքին բացի լրագրողներից ու լրագրողական հասարակական կազմակերպություններից մասնակցեցին նաև քաղաքացիական ակտիվիստներ, «Դեմ եմ» շարժման երիտասարդներ, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներ, Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներ, ինչպես նաև պատգամավորներ. վերջիններս նաեւ հանդես եկան ելույթով: Նշենք, որ լրագրողներն իրենց հետ բերել էին նաև պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Պատգամավոր, թե՞ գողական», «Պատժել», «Ներողություն խնդրել», «Մի՛ վարկաբեկեք ԱԺ-ն», «ԱԺ-ն թաղ չէ, ԱԺ-ն Թոխմախ չէ»:

Նախորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյանը Մարտի 1-ի մասին. Մաքրենք այդ խարանը Հայաստանի ճակատից’