‘ԱԺ-ն մերժեց Կոնգրեսի հարցապնդումը դատախազություն ուղարկելու նախագիծը’

706

Ազգային ժողովը մերժեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը դատախազություն ուղարկելու եւ ՀՀ կառավարությանը մինչև ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հակակոռուպցիոն քաղաքականության անհետաձգելի միջոցառումների ծրագիր առաջարկելու նախագիծը:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «եթե մեծամասնությունը մերժի առաջարկը, դա կնշանակի, որ կոռուպցիայի գլխավոր հովանավորը քաղաքական մեծամասնությունն է»: 

ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանը հայտարարե,ց որ դեմ են քվեարկելու նախագծին: «Եթե «ձեր կառավարությունը» ասելու փոխարեն ասեիք «երկրի կառավարությունը», գուցե` մտածեինք

Նախագծին կողմ քվեարկեց 10 պատգամավոր, դեմ` 62: ԲՀԿ խմբակցությունը չքվեարկեց: «Որոշ ձեւակերպումների վերաբերյալ ունենք վերապահում, չնայած, որ ընդհանուր առմամբ հահամիտ ենք գնահատականներին: Կոնգևրեսի մեր գործընկերների հետ պայմանավորվածություն ունենք` հետագայում աշխատել այս փաստաթղթի վրա», — որոշումը բացատրեց Նաիրա Զոհրաբյանը:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանում կնշեն Երգչախմբային արվեստի միջազգային օրը’
Հաջորդ հոդվածը‘Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտայի հետ կապող մայրուղու բացումը կկայանա դեկտեմբերի 20-ից հետո’