‘ԱԺ-ն միաձայն ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը. Արմենպրես’

3242

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր ընդունել է փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց ԱԺ-ի հունիսի 4-ի նիստում՝ 104 կողմ ձայնով:
 
Օրենքով աջակցություն է տրամադրվելու նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

Նախորդ հոդվածը‘Թրամփը տեղեկացրել է, որ ռուսաստանցի զինվորականները մեկնել են Վենեսուելայից’
Հաջորդ հոդվածը‘Վճիռը` հաստատում’