‘ԱԺ-ն վավերացրել է ԵՆԲ հետ 60 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը’

629

Ազգային ժողովը այսօր վավերացրել է Եվրոպական ներդրումային Բանկի հետ 60 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը:

Ինչպես իր ելույթում նշել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 7-ին, որի համաձայն՝ ԵՆԲ-ն Հայաստանին կտրամադրի 60 մլն եվրո, «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը շարունակելու նպատակով: Վարկային միջոցները նախատեսվում են ուղղել Թալին-Լանջիկ 27.4 կմ հատվածի շինարարությանը: Վարկը տրամադրվել է 30 տարի մարման ժամկետով, տարեկան 0.6% գումարած Libor1% տոկոսադրույքով: ԵՆԲ հետ վարկային պայմանները մեղմելու նպատակով կտրամադրվի նաև 12 մլն եվրո գումարի դրամաշնորհ: Նախատեսվում է, որ ավտոմայրուղու այդ հատվածի շինարարությունը կավարտվի 2017 թվականին: Փոխնախարարը նշել է, որ ձմռան ամիսներին, ցրտահարությունների պատճառով, շինարարությունը կանգնեցվել էր: Ներկայումս նախագիծն իրականացվում է լիակատար ծավալներով և առանձին տրանշներով: Դրանցից մեկը Արտաշատ-Աշտարակ հատվածն է, իսկ երկրորդը` Աշտարակ-Թալին հատվածը:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը «Որոտանի» վաճառքի գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.150 մլն դոլար ‘