‘ԱԺ-ն քննարկում է ՀՀԿ եւ ՀՅԴ հեղինակած հայտարարությունն ընդդեմ բռնությունների ‘

811

Ազգային Ժողովում ընթանում է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է վերջին շրջանում քաղաքական եւ հասարակական գործիչների դեմ բռնարարքները դատապարտող հայտարարության նախագիծն է: Նիստին մասնակցում են բպատգամավորներ բոլոր խմբակցություններից: 

Նախագծի հիմնական հեղինակ Արմեն Ռուստամյանը նշեց, որ հայտարարության մեջ նշվում է, որ բռնարարքների հեղինակները պետք է «օրենքի ողջ խստությամբ պատասխան տան»: Արմեն Ռուստամյանի խոսքով, այս հայտարարությունը ոչ միայն պետք է դատապարտի արդեն տեղի ունեցած բռնարարքները, այլեւ հետագա հնարավոր դեպքերը կանխարգելի:

Ռուստամյանը նշեց, որ ներկայացվող հայտարարության տեքստը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համատեղ աշխատանքի արդյունք է: «Որեւէ փոփոխություն, շտկումբեր պետք է տեղի ունենա այս երկու քաղաքական ուժերի համաձայնությամբ», — ասաց դաշնակցական պատգամավորը:

Պատգամավորը ցավ հայտնեց, որ բոլոր խմբակցությունները չմիացան հայտարարությանը: Քննարկումը շարունակվում է:

 Հիշեցնենք, որ ԱԺ չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն Ժառանգությունը եւ ՕԵԿ-ը ավելի վաղ ներկայացրել էին հայտարարության նախագիծ, որով, բացի բռնարարքները դատապարտելուց, պահանջ կա պաշտոնանկ անել ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանին, որը բռնության կոչ էր հնչեցրել իշխանություննների հասցեին քննադատություն անողների հասցեին: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հրաժարվեցին ընդունել այս տարբերակը:

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայի նախագահ. Գուանտանամոյի նախկին կալանավորներն անմեղ են’
Հաջորդ հոդվածը‘Դոնբասը լրագրողների համար ամենավտանգավոր վայրերից մեկն է’