‘ԱԺ-ն 3 ամսում «պատիվ տալու» վրա ծախսել է 28 հազար դոլար. «Ժամանակ»’

1087

Ազգային ժողովը 2013թ. միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պատվիրակությունների հյուրասիրության համար ծախսել է մոտ 11 միլիոն 546 հազար դրամ կամ մոտ 28 հազար 200 դոլար:

«Ժամանակը» գրում է, որ ԱԺ-ի կնքած պայմանագրերի համաձայն` այդ հյուրասիրությունները շատ հաճախ կազմակերպվում են Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որը, հիշեցնենք, պատկանում է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Իսկ այդ ռեստորանում հյուրասիրությունների կամ ծառայությունների գները գրեթե ամենաթանկն են այս ոլորտում: Եվ ԱԺ-ն, փաստորեն, հենց նման օբյեկտներում է իր պատվիրակության համար ճոխ հյուրասիրություններ կազմակերպում:

«Նույն ժամանակաընթացքում ԱԺ-ն ներկայացուցչական ծախսերի տողով նույնպես հյուրասիրություններ է կազմակերպել այլ օբյեկտներում, եւ դրանց գումարը ներառված չէ վերը նշված թվի մեջ»,- հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Անի Գեւորգյանին ապտակած ոստիկանը Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել 6 ամիս առաջ’
Հաջորդ հոդվածը‘Դատական կարգադրիչները դեռ չեն ստացել հունվարի աշխատավարձը. «ՉԻ»’