‘ԱԺ-ում ու Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցությունները համատեղ նիստ են արել’

719

Այսօր կայացել է Ազգային ժողովում եւ Երեւանի ավագանիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երեւանի կառավարմանը վերաբերող մի շարք խնդիրներ:  Մասնավորապես, նշվել է, որ քաղաքի կենտրոնական փողոցները տարին մի քանի անգամ վերանորոգող քաղաքապետարանը «գումար չի գտնում» այլ՝ ավելի կարեւոր հարցերի լուծման համար:

«Մենք տեսնում ենք, թե ինչ գումարներ են ծախսվում, շատ դեպքերում նաեւ՝ վատնվում հարթ ասֆալտը 10 անգամ ասֆալտապատելու համար, բայց չգիտես ինչու, գումար չի գտնվում, ասենք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի խայտառակ վիճակում գտնվող վերանորոգեու համար», — ասել է ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր հերթին առաջարկել է Երեւանի ավագանու անդամներին՝ պարզաբանում պահանջել քաղաքապետարանի աշխատազմից՝ ով եւ ինչպես է որոշում, թե որ փողոցներն են վերանորոգման ենթակա:   

«Սա խնդիր է, որովհետեւ այն գումարը որ ծախսվում է այս փողոցների ասֆալտապատման վրա, կարելի է ուղղել վթարային շենքերի վերականգնման, վերելակային տնտեսության եւ այլ հարցերի լուծման վրա», — ասել է Մարգարյանը:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է նաեւ համատիրություննների ինստիտուտի անարդյունավետությանը: Նրա խոսքով, համատիրությունները դարձել են փակ, աղանդավորական խմբերի նման կառույցներ, եւ որեւէ մեկը չի կարող տեղեկատվություն ստանալ, թե հավաքված գումարները որքան են եւ ինչի վրա են ծախսվում:  Նշվել է, որ երեւանցիները մտադիր են բոյկոտել համատիրությունները:  

Նախորդ հոդվածը‘Նախանձներ, չարեր, տգետներ’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի կնոջ խանութում ՀԴՄ չի տրամադրվում. «Հետք»’