‘ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ հանդիպումը’

919

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունում ավարտվել է ՀՅԴ և ԲՀԿ հանդիպումը:

ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցում էին խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը: ՀՅԴ-ից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը և պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հանդիպմանը քննարկվել է «կուտակայինի» նոր օրենքի՝ հակասահմանադրական ճանաչման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Հանդիպման ավարտին Արմեն Ռուստամյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն հակված է   ԲՀԿ-ի հետ դիմել ՍԴ, քանի որ «Ժառանգությունը» և «Հայ ազգային կոնգրեսը» աննպատակահարմար են համարում Սահմանադրական դատարան դիմելը:

Ռուստամյանը նաև մանրամասնել է, որ իրենք այն տեսակետին են, որ ՍԴ-ի միջոցով հնարավոր է հասնել նոր օրենքի հակասահմանադրական ճանաչելուն: Ռուստամյանը նաև ասել է, որ հանդիպմանը այլ հարցեր չեն քննարկվել:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» ընկերական խաղում ջախջախել է «Մայնհեյմին». Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նախանձներ, չարեր, տգետներ’