‘ԱԺ-ում քվեարկության կդրվի սիրիահայերին տուրքերից ազատելու հարցը ‘

928

Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում քվեարկության կդրվի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն-լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տուրքերից ազատել այն սիրիահայերին, ովքեր եկել են Հայաստան ու վիզայի ժամկետի սպառման պատճառով պետք է վճարեն համապատասխան տուրքեր:
«Սիրիայից ՀՀ ժամանել է մոտ 5000 սիրիահայ, որոնց 60%-ը Հայաստան էր եկել 21 օր ժամկետով, սակայն դեպքերի բերումով ստիպված է եղել հայրենիքում մնալ՝ ունենալով վիզայի երկարացման խնդիրներ: Այս օրենքի նախագծի պատճառով մենք ոչ թե արձանագրում ենք վնաս, այլ պարզապես պետբյուջե չի մտնի 150 000 մլն դրամ», — ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագիծը ներկայացնելիս:
ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ պատգամավորներից ոչ ոք հարց չուղղեց գլխավոր զեկուցողին: Վաղը նախագիծը կդրվի քվերակության:

Նախորդ հոդվածը‘Փեսան սեփականաշնորհել է գովազդի շուկան ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան նախապայմաններ է ստեղծում Սիրիայում ռազմական միջամտության համար ‘