‘
ԱԻՆ-ը փոխանցում է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 12:52-ի դրությամբ Արայի լեռան գոտում հրդեհը մարված է: Իրականացվող հերթապահությունը դադարեցվել է:
Ժամը 10:15-ի դրությամբ, այսօր, ըստ ԱԻՆ-ի, Արայի լեռան գոտում ծխացող օջախներ չկային. իրականացվում էր հերթապահություն: Աշխատանքներն իրականացվում էին 4 տեղամասով: Հերթապահում էր 47 փրկարար ծառայող (5 միավոր տեխնիկա):
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ էր ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր էր մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 25 հա խատածածկ տարածք:
‘