‘ԱԻՆ. Արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված’

5013

ԱԻՆ-ը փոխանցում է, որ ՀՀ Արարատի մարզում գտնվող Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:

Օգոստոսի 23-ին արգելոցում հետմարման աշխատանքներ են իրականացվել երկու տեղամասով: Իրականացված հետախուզության արդյունքում 1500 քմ ընդհանուր մակերեսով տարածքում հայտնաբերվել է շուրջ 200 ծխացող օջախ:

Հետմարման աշխատանքներում ներգրավվել է 51 փրկարար ծառայող և անտառտնտեսության 19 աշխատակից: Դրանից բացի՝ այս ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:

Օգոստոսի 24-ին, ժամը 07:10-ին հետմարման աշխատանքները վերսկսվել են: 

Նախորդ հոդվածը‘Սերեբրեննիկովը տնային կալանքի է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Նախկին գլխավոր դատախազը մեղադրում է Մադուրոյին’