‘ԱԻՆ. Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’

600

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը իր հերթին հայտնում է, որ Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի,  Ջերմուկի տարածաշրջաններում և  Սարավանի լեռնանցքում  տեղում է  թույլ  ձյուն:

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Նոր Նորքում. մահացածների ինքնությունը դեռեւս հայտնի չէ’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել զինված դիմադրությունը Կիեւում’