‘ԱԻՆ. Էրեբունիում փլվածքի պատճառով 5 խանութ սահել է փոսը’

884

Հունվարի 17-ին՝ ժամը 06:35-ին, ահազանգ է ստացվել, որ «Էրեբունու» շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով տեղի է ունեցել փլուզում (մոտ վեց խանութ). անհրաժեշտ է օգնություն, հաղորդում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ ժամը 02:30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել փլվածք. նախնական տվյալներով շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել և սահել են փոսը (մոտ 15 մ). առկա է ևս 3-ի սահելու վտանգ:

Դեպքի վայրում են գտնվել Էրեբունու համայնքային բաժնի պետ, փրկարար ծառայության մայորը, Էրեբունու ոստիկանության բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետը և կոմունալ տնտեսության բաժնի պետը:

 

Նախորդ հոդվածը‘2014-ը ամենաշոգ տարին է եղել՝ մետեոդիտարկումների ողջ պատմության ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Գորիս. Լիսկան ստիպում է աշխատանքից հրաժարվել իր հակառակորդներին ‘